Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում ներկա է գտնվել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը
16:46 - 27 նոյեմբերի, 2023

Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում ներկա է գտնվել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ներկա է գտնվել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հուշատախտակը տեղադրվել է Ուզնաձե 93 հասցեում, որտեղ 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։

1R8A9547.jpg (750 KB)

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և սակրեբուլոյի նախագահ Գ. Տղեմալաձեն։ Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծել է Թբիլիսիում անցկացրած տարիների ազդեցությունը Խաչատրյան կոմպոզիտորի ձևավորման և կայացման գործում և շնորհակալություն հայտնել Թբիլիսիի սակրեբուլոյին՝ Վրաստանում ՀՀ դեսպանության և Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությանն աջակցելու համար։

WhatsApp Image 2023-11-27 at 14.44.10 (1).jpg (564 KB)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել