ԱԺ-ն ընդունեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագիծը |armenpress.am|
06:39 - 13 նոյեմբերի, 2019

ԱԺ-ն ընդունեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու մասին օրենքի նախագիծը: Այն նոյեմբերի 13-ի ԱԺ նիստում ընդունվեց 100 կողմ ձայնով:

Ջրի ազգային խորհրդի լուծարումից հետո կառույցի գործառույթները կփոխանցվեն Շրջակա միջավայրի նախարարությանը:

Ջրի ազգային խորհրդում արդեն առկա հայտերը օրենսդրական փոփոխությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կառավարությունը կփոխանցի Շրջակա միջավայրի նախարարություն, և այդ հայտերին ընթացք կտրվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել