«Գնանք էնտեղ ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցելու մասին |armeniasputnik.am|
12:54 - 22 նոյեմբերի, 2023

«Գնանք էնտեղ ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների հերթական միջոցառմանը, որովհետև կարծում է, որ իր մասնակցությունը ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։

«Այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ–ն փաստացի իր պարտավորությունները որևէ ձևով չի կատարում և արդեն իսկ չի կատարել, գնամ ի՞նչ անեմ էնտեղ, կբացատրե՞ք ինձ»,– ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նստում մեքենան (նկատի ունի շարունակում է ՀԱՊԿ–ի անդամ մնալ), եթե այն չի տեղափոխում Ա կետից Բ կետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց։

«Ես կփորձեմ այդ մեքենան ինչ-որ ձևով աշխատեցնել, քանի որ այլ մեքենա ես այս պահին չունեմ»,– ասաց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ իր չմասնակցության մասին տեղեկացրել է նախագահող երկրին և որևէ արձագանք չի ստացել։

Նա վստահեցրեց, որ այս կերպ ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններ չեն սառեցվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չեն մասնակցի նոյեմբերի 22-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել