ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի քաղաքացիները 30,000-ից քիչ են, նրանք աշխատանքային միգրանտներ են․ Վահան Քերոբյան
 |tert.am|
14:26 - 20 նոյեմբերի, 2023

ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի քաղաքացիները 30,000-ից քիչ են, նրանք աշխատանքային միգրանտներ են․ Վահան Քերոբյան |tert.am|

tert.am: ՀՀ-ում գտնվող հնդիկները 30,000-ից քիչ են, նրանք աշխատանքային միգրանտներ են։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ Հնդկաստանից զբոսաշրջային հոսքերը մեծ չեն, հետևաբար, այցելողները զբոսաշրջիկներ չեն։ Քերոբյանը մանրամասնեց, որ հնդիկները ՀՀ-ում ընդգրկված են տարբեր ոլորտներում՝ շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայություններ։

Ըստ նախարարի՝ այնպես չէ, որ Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գալիս, նրանց ցածր որակավորում ունեցող մասնագետներ են և այստեղ բանվորական աշխատանքներ են կատարում։

Քերոբյանը հավելեց, որ բարձր կարգի մասնագետներ մեր երկիրը հիմնականում այցելում են Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից։

«Ասիական շուկան մեզ համար կարևոր նոր զարգացման ուղղություն է։ Մենք այդտեղ պարբերաբար մասնակցում ենք զբոսաշրջային ցուցահանդեսների։ 2025 թվականին պլանավորում ենք ՀՀ-ն Ճապոնիայի հասարակությանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն։

Մենք դիվերսիֆիկացնում ենք զբոսաշրջային ջանքները, որպեսզի կարողանանք զարգացնել մեր զբոսաշրջային հոսքերը տարբեր ուղղություններով։ Սա մեր ստորատեգիայի մեջ  է մտնում»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել