Երևանի քաղաքապետին զեկուցվեց՝ ինչ է արվել շների զբոսայգիներ ստեղծելու ուղղությամբ
 |1lurer.am|
11:03 - 20 նոյեմբերի, 2023

Երևանի քաղաքապետին զեկուցվեց՝ ինչ է արվել շների զբոսայգիներ ստեղծելու ուղղությամբ |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց 12 վարչական շրջաններում շների զբոսայգիներ առանձնացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Ներկայացվեցին վարչական շրջաններից ստացված տեղեկությունները` տարածքներ առանձնացնելու մասին:

«Կան հստակ իրականացված ծրագրեր, և կան առանձնացված տարածքներ, որոնք հետևողականորեն պետք է ավարտին հասցվեն. գնման մրցույթները հայտարարվեն, դրանք կառուցվեն, պետք է խնդրեմ՝ այս պրոցեսին անձամբ հետևեք»,- դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին` նշեց քաղաքապետը:

Փամբուխչյանը տեղեկացրեց, որ ավագանու անդամների կողմից ևս առաջարկներ կան, դրանք հետագայում կարող են դիտարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել