Երևանում կգործի հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիրը. Վահան Քերոբյան
22:25 - 17 նոյեմբերի, 2023

Երևանում կգործի հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիրը. Վահան Քերոբյան

Երևանում արդեն կգործի հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիրը, որի էկոլոգիական լուծումները, առաջարկվող ծառայության արագությունը, որակը և արտադրողականությունը բացառիկ են ոչ միայն Հայաստանի, այլև ԱՊՀ երկրների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
 
«Այսօր այցելել եմ ավտոմատացված ավտոլվացման առաջին կայանը և ծանոթացել այստեղ ներդրված հոսքագծային սարքավորումներին ու ավտոլվացման պայմաններին։ Առաջիկայում նման կայաններ նախատեսվում է կառուցել ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ խոշոր քաղաքներում»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել