ՀԱՊԿ-ի աճպարարությունը, որն արվում է, մեզ համար անընդունելի է․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|
13:02 - 16 նոյեմբերի, 2023

ՀԱՊԿ-ի աճպարարությունը, որն արվում է, մեզ համար անընդունելի է․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանը որևիցե տեղ չի պատրաստվում գնալ, այլ ապահովելու է տարածաշրջանում իր անվտանգությունը։

«Երբ ՀԱՊԿ-ը կամ այլ գործընկերներ ասում են՝ մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք, իսկ որտեղ էին իրենք պատրաստ, որտեղ էին գալու կանգնեին, որտեղ էին այդ գործողությունները անելու, եթե միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը չի խախտվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում, ըստ նրա, նույնպես չենք կայացրել․ «Այստեղ խնդիրն այն է, թե այդ կառույցը ինչպես է դիրքավորվում. արդյո՞ք ՀԱՊԿ-ը մի կառույց է, որը ստեղծված է ինչ-որ գործողություն անելու, երբ այդ կառույցի անդամներից մեկին վտանգ է սպառնում։ Այդ հարցն ուղղված է ավելի շատ այդ կառույցի այլ երկրներին։ ՀԱՊԿ-ի աճպարարությունը, որն արվում է, մեզ համար անընդունելի է։ Ամեն անգամ, այն բոլոր գործընկերները, որոնք փորձ են անում Ալմաթայի դեկլարացիան, Պրահայի համաձայնությունը ներկայացնել մի կետ, որից հետո իրենք չէին կարող որևէ բան անել, թող հետ նայեն և ասեն, թե ինչ են իրենք արել, երբ այդ ամենը տեղի չէր ունեցել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել