Գործարկվել է «Առողջապահության մասնագետների ռեգիստրը»
18:44 - 15 նոյեմբերի, 2023

Գործարկվել է «Առողջապահության մասնագետների ռեգիստրը»

Գործարկվել է «Առողջապահության մասնագետների ռեգիստրը»: Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հանրապետությունում գործող միջին և ավագ բոլոր բուժաշխատողները պետք է գրանցվեն էլեկտրոնային այս հարթակում: Յուրաքանչյուր բուժաշխատող, ունենալով իր օգտահաշիվը, այստեղ հավաքագրելու է իր մասնագիտական կրթության և աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերը:

«Հաշիվը կառավարելու է հենց բուժաշխատողը` պարբերաբար կատարելով թարմացումներ մասնագիտական կրթության և գործունեության մասին:

Այս ռեգիստրի նպատակն է հավաքագրել և ունենալ Հայաստանում գործունեություն ծավալող առողջապահության մասնագետների ամբողջական շտեմարան։ Այն հնարավորություն կտա գնահատել հանրապետությունում առկա առողջապահության մասնագետների ռեսուրսի առկայությունը, պահանջարկը, իրականացնել կանխատեսում և վերլուծություն, որը կապահովի ռեսուրսի ճիշտ պլանավորում և բաշխում, ինչպես նաև կիրականացնի աշխատաշուկայի ճիշտ կառավարում:

Ռեգիստրում շտեմարանի ձևավորումից հետո Էլեկտրոնային առողջապահության համակարգում չի կարող գործունեություն իրականացնել այն բուժաշխատողը, որը ռեգիստրում չունի հաստատված գրանցում և հաշիվ»,- տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Գրանցվելու քայլերի հաջորդականությունը ուղեցույցում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել