Թուրքիան Իսրայելի վարչապետի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ՝ մեղադրելով նրան ցեղասպանության մեջ |armeniasputnik.am|
20:45 - 14 նոյեմբերի, 2023

Թուրքիան Իսրայելի վարչապետի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ՝ մեղադրելով նրան ցեղասպանության մեջ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիան հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ: Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստաբաններին։

Անկարան Իսրայելի կառավարության ղեկավարին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։
 
«Այսօր, ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք հայց ենք ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի` Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, որը պետք է դատարանի առաջ կանգնի Գազայի հատվածում իր իրականացրած ցեղասպանության և մարդկության դեմ բոլոր հանցագործությունների համար», - հայտարարել է փաստաբան Մեթին Կյուլյունքը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Նեթանյահուին այլևս իր զրուցակիցը չի համարում, և որ «ջնջել է նրան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել