Էրդողանն ու Ռայիսին քննարկել են Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամը |1lurer.am|
17:52 - 09 նոյեմբերի, 2023

Էրդողանն ու Ռայիսին քննարկել են Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամը |1lurer.am|

1lurer.am: Տաշքենում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը և քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել դրա լուծման ուղղությամբ, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։

Էրդողանը կարևորել է, որ իսլամական աշխարհը համատեղ դիրքորոշում ընդունի իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ, և որ այն պետք է մեծացնի ճնշումը Իսրայելի վրա։

Ուզբեկստանի մայրաքաղաքում կայացել է նաև Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել