Կառավարության նիստը սկսվեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների
11:19 - 09 նոյեմբերի, 2023

Կառավարության նիստը սկսվեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների

Այսօր Կառավարության հերթական նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2020 թվականի 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը:

Հիշեցնենք, որ 2020թ․ այս օրը ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությամբ։

Այս հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, ինչպես նաև Հադրութն ու Շուշին։

Չնայած այս հայտարարության՝ 3 տարի անց՝ այսօր, ամբողջ Արցախը հայաթափված է և գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ 9-ամսյա շրջափակումից և Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողություններից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել