Որոշ երկրներ փորձում են խաթարել լեգիտիմ իշխանությունն ԱՊՀ երկրներում. Պուտին
 |tert.am|
10:51 - 08 նոյեմբերի, 2023

Որոշ երկրներ փորձում են խաթարել լեգիտիմ իշխանությունն ԱՊՀ երկրներում. Պուտին |tert.am|

tert.am: Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունը, ավանդական արժեքները և ընդհանուր առմամբ իրավիճակը ԱՊՀ երկրներում։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Գլոբալ անկայունությունը փոխանցվում է նաև Եվրասիա: Ավելին, որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, սոցիալական կայունությունը և ավանդական արժեքները, մեր ավանդական սերտ առևտրային, համագործակցության և մշակութային կապերը խաթարելուն»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրների համար ընդհանուր սպառնալիքներ են մնում ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և անօրինական միգրացիան, արմատականությունն ու ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտում։

ՌԴ նախագահը վստահ է, որ Անվտանգության խորհուրդների միջոցով համագործակցությունը կշարունակի ծառայել ԱՊՀ երկրների կայունության և անվտանգության ամրապնդմանը և ընդհանուր նպատակներին հասնելու համակարգված մոտեցումների մշակմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել