Այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստան է այցելել 2 միլիոն 50 հազար զբոսաշրջիկ
20:05 - 07 նոյեմբերի, 2023

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստան է այցելել 2 միլիոն 50 հազար զբոսաշրջիկ

Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների ցուցանիշը: Ըստ այդմ՝2023 թ. հոկտեմբերին Հայաստան է այցելել 195 հազար զբոսաշրջիկ. լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022 թ. 155 հազար, 2019 թ.` 192 հազար զբոսաշրջիկ):
 
Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է 2 միլիոն 50 հազար զբոսաշրջիկ 2023 թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել