Հանկարծամահ է եղել ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը |azatutyun.am|
16:57 - 06 նոյեմբերի, 2023

Հանկարծամահ է եղել ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը |azatutyun.am|

azatutyun.am: Մահացել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։

Խմբակցությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ 38-ամյա պատգամավորը տանը հանկարծամահ է եղել։

ՔՊ խմբակցությունից հավելեցին՝ մահվան նախնական վարկածը սրտի կաթվածն է։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է նրա մահվան կապակցությամբ։

«Ցավակցում եմ մեր ընկեր ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Երիտասարդ, մաքուր ու արժանապտիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
 

Կենսագրությունը

Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2008թ. ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2012-14.01.2019թթ. աշխատել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն: 2014 եւ 2017թթ. վերապատրաստվել է Եվրոպայի «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» սպորտային ակումբներում եւ մի շարք այլ մարզադպրոցներում:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած էր, ուներ երեք զավակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել