Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին կերկարաձգվի
 |civilnet.am|
14:28 - 06 նոյեմբերի, 2023

Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին կերկարաձգվի |civilnet.am|

civilnet.am:  Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին կերկարաձգվի։ Խորհրդարանում պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նոյեմբերի 6-ի նիստի ընթացքում հայտարարել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նախնական տվյալներով կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացը կմեկնարկի 2025-ին։

«Նկատի ունենալով, որ կառավարությունը որդեգրել է ամբողջական կենսաչափական տվյալների համակարգի անցման քաղաքականություն, որոշում է կայացվել առավել մեծ բարեփոխումների գնալ և պետություն-մասնավոր գործընկերության հիմքով նոր մրցութային ընթացակարգ անցկացնել»,- ասել է Ղազարյանը։

2017-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը։ Դրանից հետո պարբերաբար երկարաձգվել է հին նմուշի անձնագրի տրամադրման հնարավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել