Ավանեսյանը՝ անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների վաճառքի ու օգտագործման արգելքի մասին |1lurer.am|
13:15 - 06 նոյեմբերի, 2023

Ավանեսյանը՝ անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների վաճառքի ու օգտագործման արգելքի մասին |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության ոլորտի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումների մասին քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը տեղեկացրեց, որ շատ ծնողներ դիմել են իրեն և այլ պատգամավորների՝ Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, նաև վաճառքն անչափահասների շրջանում արգելելու հարցով:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործումն ու վաճառքը նույնքան անընդունելի համարեց, որքան ալկոհոլինն ու ծխախոտինը՝ նշելով, որ երևույթը բացասաբար է անդրադառնում նրանց ֆիզիկական աճի և հոգեկան առողջության վրա:

«Եթե էներգետիկի մասով մենք չունենք նման կարգավորում, ապա ալկոհոլի և ծխախոտի մասով ունենք կարգավորումներ, և պետք է վերահսկողության ուժեղացմամբ էլ հասնենք նրան, որ երեխաներին ուղղակի անհնար լինի ծխախոտ վաճառելը, անհնար լինի ալկոհոլ վաճառելը»,- ասաց նախարարը, ապա ընդգծեց, որ չնայած ալկոհոլի և ծխախոտի դեպքում կա օրենքով սահմանված արգելք՝ այն չվաճառելու, սակայն այսօր էլ հնարավոր է խանութներից դուրս գալիս տեսնել անչափահասների՝ ծխախոտը և ալկոհոլը ձեռքին:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով թեմային, տեղեկացրեց, որ իրեն ևս շատ ծնողներ են դիմել այս հարցով. «Զբոսնելիս մոտենում են և բարձրաձայնում են հարցը: Մի տեսակ մոդայիկ է դարձել դպրոցականների շրջանում: Այո՛, շատ կարևոր հարց է, սրան ինչ-որ կերպ պետք է լուծում տրվի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել