Անկարայում կկայանա Բլինքեն-Ֆիդան հանդիպում |factor.am|
13:43 - 05 նոյեմբերի, 2023

Անկարայում կկայանա Բլինքեն-Ֆիդան հանդիպում |factor.am|

factor.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև բանակցությունները նախատեսված են երկուշաբթի օրը՝ Անկարայում. հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Նոյեմբերի 5-6-ը մեր երկիր կայցելի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ակնկալվում է, որ նա Ֆիդանի հետ կքննարկի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, տարածաշրջանային խնդիրները, տեղի կունենա մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել