Հայաստանի համար ավելացվել է բենզինի քվոտան, ՌԴ-ից կներմուծվի հավելյալ 60 հազար տոննա բենզին
12:43 - 03 նոյեմբերի, 2023

Հայաստանի համար ավելացվել է բենզինի քվոտան, ՌԴ-ից կներմուծվի հավելյալ 60 հազար տոննա բենզին

Հայաստանի համար ավելացվել է բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին այս տարի Ռուսաստանից գնել և Հայաստան ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին: Այդ մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 1-ին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված հավելվածով 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին»,- ասված է հայտարարությունում։

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմը դիմել է Ռուսաստանին բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման խնդրանքով․ «Յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով»։

Խնդրանքը մասնակի բավարարվել էր, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն էին ստացել Ռուսաստանից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել