ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ 130 կազմակերպությունների ու անձանց  նկատմամբ |azatutyun.am|
22:10 - 02 նոյեմբերի, 2023

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ 130 կազմակերպությունների ու անձանց նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն այսօր պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների 130 կազմակերպությունների ու անձանց նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանին տրամադրում են Ուկրաինայի դեմ պատերազմի համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ և սարքավորումներ երրորդ երկրներից:

Պատժամիջոցները թիրախավորում են նաև Ռուսաստանի ներքին արդյունաբերական բազան, որը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի մամուլի հաղորդագրության, ձգտում է վերափոխվել «որպես Ռուսաստանի ռազմական մեքենայի պահպանող»:

Նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների սահմանումը շարունակում է ջանքերը՝ «խաթարելու այն ցանցերը և ուղիները, որոնց միջոցով Ռուսաստանը փորձում է պահպանել իր շրջափակված բանակը»:

Բացի այդ, Պետդեպարտամենտը դիվանագիտական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգիայի արտադրության և մետաղների ու հանքարդյունաբերության ոլորտների նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել