Էրդողանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
20:31 - 01 նոյեմբերի, 2023

Էրդողանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Էմիր Աբդոլլահիանին։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ բանակցություններ էին անցկացրել երկու երկրների ԱԳ նախարարները։ Մամուլի ասուլիսում Աբդոլլահիանը հայտնել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իր թուրք գործընկերոջ հրավերով առաջիկայում այցելելու է Թուրքիա։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել