Էրդողանը Իսրայելին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների իրականացման մեջ
 |hetq.am|
13:13 - 01 նոյեմբերի, 2023

Էրդողանը Իսրայելին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների իրականացման մեջ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական հանցագործություններ է կատարում:

«Իսրայելը, ստանալով Արևմուտքի և ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը, Գազայում մարդկության դեմ հանցագործություններ է կատարում։ (Իսկական, խմբ.) պետությունը պետք է հետևի պատերազմի կանոններին: Բայց Իսրայելը հարվածներ է հասցնում հիվանդանոցներին։ Մենք շարունակում ենք շփումները գործընկերների հետ, աշխատանք ենք տանում, որպեսզի իսրայելցի ռազմական հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձ օրենքի առաջ կանգնի»,- TACC գործակալության փոխանցմամբ թուրքական կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է Էրդողանը։

Նա նշել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ և ավելի քան 20 հազար մարդ էլ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Գազայի զգալի մասը ոչնչացվել է կամ ավերակների մեջ է։ Գազ, էլեկտրականություն և ջուր չկա։ Եվ այս ամենը տեղի է ունենում համաշխարհային հանրության աչքի առաջ։ ԵՄ-ն չի կարողանում նույնիսկ հրադադարի կոչ անել, առավել ևս՝ դատապարտել այն։ Ավելին, նրանք փորձում են թաքցնել Իսրայելի վայրագությունները։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարզապես հետևում է: 25 օր շարունակ իրավապաշտպան կազմակերպությունները ոչ մի արձագանք չեն հայտնում մարդկության դեմ կատարված այս հանցագործություններին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել