Իսրայելական սուպերմարկետները դադարեցրել են թուրքական ապրանքների ներմուծումը Համասի նկատմամբ Էրդողանի դիրքորոշման պատճառով |hy.armradio.am|
11:31 - 01 նոյեմբերի, 2023

Իսրայելական սուպերմարկետները դադարեցրել են թուրքական ապրանքների ներմուծումը Համասի նկատմամբ Էրդողանի դիրքորոշման պատճառով |hy.armradio.am|

hy.armradio.am: Իսրայելական բազմաթիվ սուպերմարկետների ցանցեր դադարեցրել են ներկրումը Թուրքիայից այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվեց արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը որակել որպես ահաբեկչական խմբավորում, հայտնում է իսրայելական Haaretz թերթը։

Նշվում է, որ իսրայելական խոշորագույն Shufersal սուպերմարկետների ցանցը, ինչպես նաև նրա մրցակիցներ Ռամի Լևին և Յոհանանոֆը հրաժարվել են թուրքական արտադրանքից։ Նրանք այս քայլին գնացել են հասարակական ուժեղ ճնշման պատճառով։ Մասնավորապես, Rami Levy ցանցին մեղադրել են թուրքական լոլիկը իսրայելականից գերադասելու մեջ։

«Մանրածախ առևտրով զբաղվողները կարծես թե հասկանում են, որ սպառողներն այժմ թուրքական լոլիկը համարում են արգելված»,- գրում է թերթը։

Շուկայի խոշոր խաղացողների օրինակին հետևել են փոքր ներկրողները։

Haaretz-ը հայտնում է, որ Թուրքիան վերջին տարիներին դարձել է Իսրայելի հիմնական արտահանողներից մեկը։ 2022 թվականին այն համապատասխան վարկանիշում զբաղեցրել է հինգերորդ տեղը Չինաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից և Գերմանիայից հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 25-ին հայտարարել է, որ Անկարան Համասին ահաբեկչական կազմակերպություն չի համարում։ Խորհրդարանում ելույթի ժամանակ նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը ազատագրական և մոջահեդների խմբավորում է, որը պայքարում է իր հողը պաշտպանելու համար: Ի պատասխան սրան՝ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը Թուրքիայի ղեկավարին հրավիրել է ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին իր երկիր տեղափոխել։ Դրանից հետո Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ իր երկիրը անհապաղ հետ է կանչում իր դիվանագետներին Թուրքիայից՝ երկկողմ հարաբերությունները վերանայելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել