Գուտերեշն ասել է, որ անհանգստացած է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրացումից
 |armenpress.am|
23:25 - 31 հոկտեմբերի, 2023

Գուտերեշն ասել է, որ անհանգստացած է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրացումից |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ անհանգստացած է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրմամբ։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես խորապես անհանգստացած եմ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ու պաղեստինյան այլ զինված խմբավորումների միջև հակամարտության սրմամբ: Սա ներառում է Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունների ընդլայնումը, որն ուղեկցվում է Իսրայելի վրա Գազայի հատվածից ինտենսիվ օդային հարվածներով, ինչպես նաև շարունակվող հրթիռային հարձակումներով»,- ասված է Գուտերեշի հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել