«Անցյալ տարի ձեր կառավարությունը դարձյալ արտաքին պարտք վերցրեց, սիրուն բանտիկը ինչո՞ւ էիք կապել այդ վարկի վրա»․ Արթուր Խաչատրյան

 |aravot.am|
11:20 - 31 հոկտեմբերի, 2023

«Անցյալ տարի ձեր կառավարությունը դարձյալ արտաքին պարտք վերցրեց, սիրուն բանտիկը ինչո՞ւ էիք կապել այդ վարկի վրա»․ Արթուր Խաչատրյան |aravot.am|

aravot.am: «Անցյալ տարի ձեր կառավարությունը դարձյալ արտաքին պարտք վերցրեց, եւ այդ պարտքը կոչվում էր բյուջետային եւ ֆինանսական շուկաների զարգացման։ Ես ուզում եմ հասկանալ՝ կոնկրետ այս մի տարվա ընթացքում ֆինանսական շուկաներն ինչո՞վ են զարգացել»,- այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Վահե Հովհաննիսյանն ի պատասխան ասաց.

«Դուք հավանաբար տեղյակ եք, որ բյուջետային աջակցության վարկերը չեն ծախսվում կոնկրետ ուղղություններով, իրենք նպատակ ունեն ֆինանսավորելու բյուջեի դեֆիցիտը։ Այդ ծրագիրն ունենում է նախապայմանների մատրիցա, որտեղ կան տարբեր միջոցառումներ, որոնք ուղղված են տարբեր ոլորտների օրենսդրական կամ ինստիտուցիոնալ շրջանակի բարելավմանը, որն իր հերթին պետք է բերի շուկայի զարգացմանը։ Իհարկե, դժվար է ակնկալել, որ անցած տարվա ընթացքում ընդունված որոշումներն անմիջապես կբերեին կապիտալի շուկայի շեշտակի զարգացման, սակայն մենք տեսնում ենք, որ կապիտալի շուկան բավական ակտիվ զարգանում է»։

Նախարարն ասաց, որ իրենց քաղաքականության արդյունքում ունեն պետական պարտատոմսերի պահանջարկի շեշտակի բարձրացում, մեծ հետաքրքրություն պետական պարտատոմսերի նկատմամբ, ինչն իր հերթին բերում է տոկոսադրույքների նվազման։ Ըստ նրա՝ կառավարության այս ուղղությամբ վարած քաղաքականությունը նպաստում է ՀՀ միջազգային վարկանիշի բարելավմանը։

Ավելի մանրամասն` aravot.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել