Ղազախստանում հանքավայրում վթարի հետևանքով զոհվել է առնվազն 21 հանքափոր
 |azatutyun.am|
12:37 - 28 հոկտեմբերի, 2023

Ղազախստանում հանքավայրում վթարի հետևանքով զոհվել է առնվազն 21 հանքափոր |azatutyun.am|

azatutyun.am: Կարագանդայի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 23 հանքափորներ դեռ հանքում են։ Այդ մասին հայտնել է հանքավայրի սեփականատեր Arcelor Mittal Temirtau ընկերության մամուլի ծառայությունը:

«252 հանքափորներից 208-ը դուրս է բերվել, նրանցից 18-ը դիմել են բուժօգնության, վթարված հանքում մնացել է 23 հանքափոր, հայտնաբերվել է 21 հանքափորի դի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են», - ասվում է հաղորդագրության մեջ։

Վթարից հետո Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը կարգադրել է դադարեցնել ներդրումային համագործակցությունը Arcelor Mittal Temirtau ընկերության հետ, որը հանրապետության հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտում ամենախոշոր ձեռնարկությունն է և պատկանում է Arcelor Mittal միջազգային մետաղագործական կոնցեռնին:

Շարունակությունը՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել