Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում |tert.am|
22:36 - 27 հոկտեմբերի, 2023

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում |tert.am|

tert.am: Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին։

«Մենք ավելացրել ենք Գազայի հատվածի վրա հարձակումների տեմպը: Մեր ռազմաօդային ուժերը հարձակվում են ստորգետնյա թիրախների և ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտների վրա: Գազայի հատվածի վրա հարձակումները շարունակելով՝ մեր ուժերն այս պահին ընդլայնում են ցամաքային գործողության մասշտաբները՝ ապահովելու համար այս պատերազմի նպատակների իրականացումը»,- նշել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը։

Իսրայելի բանակը նաև կոչ է անում Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին շարժվել դեպի հարավ։

Ավելի վաղ, Գազայում ամբողջությամբ անջատվել էր բջջային կապն ու ինտերնետը։ Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը ինտենսիվ հարվածներ է հասցնում Գազայի տարբեր հատվածների ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել