Առողջապահության փոխնախարարը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել են ՀՀ-ի վերականգնողական բժշկության ներուժի զարգացմանը
21:06 - 27 հոկտեմբերի, 2023

Առողջապահության փոխնախարարը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել են ՀՀ-ի վերականգնողական բժշկության ներուժի զարգացմանը

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար դոկտոր Մարթե Էվերարդի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, հանդիպմանը քննարկել են վերականգնողական ծառայության և աջակցող տեխնոլոգիաների ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որի ապահովմամբ հնարավոր է բարելավել վերականգնողական ծառայությունը Հայաստանում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել վերականգնողական բժշկության ոլորտում Հայաստանի մասնագիտական ներուժը զարգացնելուն ուղղված կոնկրետ քայլերին, որոնց իրականացման արդյունքում ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան ձեռք բերել տեսական և գործնական նոր հմտություններ:

«Առողջապահության նախարարությունը միշտ պատրաստակամ է նպաստելու որակյալ և պացիենտակենտրոն վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովմանը Հայաստանի քաղաքացիների համար` մեր գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ»,- նշել է Արմեն Գասպարյանը:

«Վերականգնողական ծառայության բարելավման գործողությունների ծրագրի և համապարփակ ռազմավարություն մշակելու արդյունքում նախանշել ենք այն հիմնական ուղղությունները, որոնք միտված են ծառայության բարելավմանը»,- ավելացրել է դոկտոր Մարթե Էվերարդը:

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համագործակցությունը, ինչը կկրի շարունակական բնույթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել