factor.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բժշկական անձնակազմի և փորձագետների 10 հոգանոց թիմն այսօր մտել է Գազա։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, գրում է CNN-ը։
Գազա են ժամանել նաև ԿԽՄԿ-ի վեց բեռնատարներ, որոնք տեղափոխել են անհրաժեշտ բժշկական նյութեր և ջրի մաքրման պարագաներ։ ԿԽՄԿ-ի տարածաշրջանային տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին ասել է, որ դա «փոքր չափով կթուլացնի խնդիրները, բայց բավարար չէ»:
«Անվտանգ, կայուն մարդասիրական հասանելիությունը շտապ անհրաժեշտ է։ Այս հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է»,- ասել է նա։
comment.count (0)