Մարդասիրական օգնություն տեղափոխող 12 բեռնատարներ Գազա են մտել

 |factor.am|
18:30 - 26 հոկտեմբերի, 2023

Մարդասիրական օգնություն տեղափոխող 12 բեռնատարներ Գազա են մտել |factor.am|

factor.am: Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ այսօր 12 բեռնատարներ Եգիպտոսից Ռաֆահ սահմանային անցակետով հատել են Գազայի հատվածի սահմանը։ 

Բեռնատարները Գազայի բնակչությանը մատակարարել են ջուր, սնունդ և դեղորայք, բայց ոչ վառելիք՝ Իսրայելի արգելքի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է դեղերի և սարքավորումների ցանկ, որը հավաքվել է, բայց դեռ չի ուղարկվել կարիքավորներին։ ԱՀԿ-ի տվյալներով՝ հավաքված օգնությամբ բեռնատարները կանգնած են Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին ու սպասում են մուտքի թույլտվության։

Խոսքը 3,7 հազար վիրավոր հիվանդների համար վիրաբուժական սարքավորումների, քրոնիկ հիվանդություններով տառապող 20 հազար հիվանդների բժշկական սարքավորումների, ինչպես նաև 110 հազար մարդու համար տարրական բժշկական ծառայություններ մատուցելու համար նախատեսված նյութերի մասին է։





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել