Պեսկովն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին
 |factor.am|
14:35 - 26 հոկտեմբերի, 2023

Պեսկովն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին |factor.am|

factor.am: Մոսկվան Երևանի հետ շփումներում ակնկալում է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ խոսելով ՀՀ վարչապետի՝ ամերիկյան The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս դեպքում մենք հակված չենք The Wall Street Journal-ին ընկալել որպես առաջնային աղբյուր, ուստի դեռ պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը։ Եվ իհարկե, մեր հայ ընկերների հետ զրույցում ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունն ամենի վերաբերյալ: Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի, հատկապես՝ Wall Street Journal-ի միջոցով: Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, և մենք շարունակելու ենք դա անել, մենք ունենք շատ ծավալուն օրակարգ»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը, «փորձում է օգնել Բաքվին և Երևանին վերջապես հասնել խաղաղության պայմանագրի կնքման»։ «Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և ամբողջ տարածաշրջանում ավելի դրական, ստեղծագործ կենսամակարդակի հասնելու համար»,- ասել է Դմիտրի Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել