Ռուսաստանը և Չինաստանը վետո են կիրառել ՄԱԿ-ի ԱԽ-ում իսրայելա-պաղեստինյան լարվածության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նկատմամբ
 |tert.am|
09:27 - 26 հոկտեմբերի, 2023

Ռուսաստանը և Չինաստանը վետո են կիրառել ՄԱԿ-ի ԱԽ-ում իսրայելա-պաղեստինյան լարվածության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նկատմամբ |tert.am|

tert.am: Ռուսաստանը և Չինաստանը վետո են կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևի նկատմամբ, որը վերաբերում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը և ԱՄԷ-ն, իսկ 2-ը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը պարունակում է Իսրայելի վրա արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակման դատապարտում, պատանդներին ազատ արձակելու և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու կոչ: Սակայն այն հրադադարի կոչ չի անում, այլ ճանաչում է երկրների ինքնապաշտպանության իրավունքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել