Ապատեղեկատվություն է. Արսենյանը՝ ՀՀ դեսպանի պաշտոնում իր թեկնածությունը մերժելու մասին
 |armeniasputnik.am|
14:09 - 24 հոկտեմբերի, 2023

Ապատեղեկատվություն է. Արսենյանը՝ ՀՀ դեսպանի պաշտոնում իր թեկնածությունը մերժելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ապատեղեկատվություն որակեց այն լուրը, թե ՌԴ մերժել է իր թեկնածությունը այդ երկրում նոր դեսպանի պաշտոնում։

«Չունեմ պարզաբանում, որովհետև ապատեղեկատվության պարզաբանումով ես չեմ զբաղվում»,- ասաց նա։

«Իրավունք» թերթն այսօր գրել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշել են փոխել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Ըստ պարբերականի` Ռուսաստանը, սակայն, մերժել է խորհրդարանի գործող պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածությունը նոր դեսպանի պաշտոնում։

Արսենյանը հաստատեց, որ իրեն առաջարկ արվել է, ավելին` իր փաստաթղթերն արդեն գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, բայց պատասխան դեռ չի եկել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել