Ռայիսին ու Ֆիդանն ընդգծել են առկա խնդիրները տարածաշրջանի ներսում կարգավորելու անհրաժեշտությունը |1lurer.am|
11:35 - 24 հոկտեմբերի, 2023

Ռայիսին ու Ֆիդանն ընդգծել են առկա խնդիրները տարածաշրջանի ներսում կարգավորելու անհրաժեշտությունը |1lurer.am|

1lurer.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը արդյունավետ է համարել գոյություն ունեցող խնդիրների և մարտահրավերների լուծման ուղղությամբ տարածաշրջանի երկրների մերձեցումն ու նրանց միջև կոնսենսուսը: Նրա խոսքով՝ «օտարների միջամտությունն» ավելի է խորացնում տարածաշրջանի խնդիրները:

Ռայիսին կարևորել է Գազայում հանցագործությունների կանխման գործում Թուրքիայի դերակատարումը և ընդգծել հարձակումները դադարեցնելու համար մուսուլմանական երկրների կողմից Իսրայելին ճնշելու անհրաժեշտությունը:

Ֆիդանը տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանային բանակցությունների միջոցով և առանց արտաքին միջամտության լուծելու հարցում համերաշխություն է հայտնել Իրանին: Նա ազդեցիկ, որոշիչ և նախաձեռնողական է համարել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ Իրանի դերակատարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել