Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր
18:21 - 23 հոկտեմբերի, 2023

Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:

ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:

Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել