Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 25-ին կայցելի Հայաստան
 |tert.am|
17:44 - 23 հոկտեմբերի, 2023

Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 25-ին կայցելի Հայաստան |tert.am|

tert.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հոկտեմբերի 25-27-ը կայցելի Հայաստան՝ խորացնելու հայ-կանադական հարաբերությունները: Այս մասին հայտնում է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ մանրամասնելով, որ Ժոլին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, որը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը: Նախարար Ժոլին նաև կքննարկի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց հրատապ կարիքները լուծելու ուղիներ: Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի և վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու ժխտման կամ ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ», - ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել