Վահան Քերոբյանը Huawei Technologies ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է թվային տնտեսությանը վերաբերող հարցեր
10:45 - 23 հոկտեմբերի, 2023

Վահան Քերոբյանը Huawei Technologies ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է թվային տնտեսությանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 21-ին հանդիպել է Huawei Technologies ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են թվային տնտեսությանը, էկոհամակարգերին, արևային էներգետիկայի ոլորտին, 5G ցանցի զարգացմանը, ոլորտային ընկերությունների կարողությունների հզորացմանն առնչվող հարցեր։

Թվային տնտեսության զարգացման համատեքստում հատկապես ընդգծվել է «խելացի» քաղաքների ստեղծման, վերականգնվող էներգետիկայի ոլորտում «խելացի» արևային համակարգերի ներդրման, R&D նորարարական գրասենյակների հիմնադրման, ինչպես նաև տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ICT) կիրառման կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել