Իսրայելը անխուսափելի է համարում Գազայի հատվածում ցամաքային հարձակումը, եթե «Համաս»-ը վայր չդնի զենքերը |hetq.am|
10:50 - 23 հոկտեմբերի, 2023

Իսրայելը անխուսափելի է համարում Գազայի հատվածում ցամաքային հարձակումը, եթե «Համաս»-ը վայր չդնի զենքերը |hetq.am|

hetq.am: Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի ցամաքային գործողությունը գրեթե անխուսափելի է, եթե պաղեստինյան «Համաս» շարժման գրոհայինները ազատ չարձակեն բոլոր պատանդներին և վայր չդնեն զենքերը: Նման հայտարարությամբ ավստրալական ABC ռադիոկայանի եթերում հանդես է եկելԻսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։

Նրա խոսքով՝ Գազայում իսրայելցի զինվորականների ցամաքային գործողությունը «գրեթե անխուսափելի է, եթե պահպանվի իրերի առկա վիճակը»: «Մեր նպատակն է «Համաս»-ին ամբողջությամբ զրկել ռազմական ներուժից։ Եթե ՀԱՄԱՍ-ի զինյալները դուրս գային իրենց թաքստոցներից,<...> վերադարձնեին մեր պատանդներին, բոլոր 212-ին, և անվերապահորեն հանձնվեին, ապա պատերազմը կավարտվեր, բայց նրանք դա չեն անի»,- ասել է նա՝ նշելով, որ Իսրայելի բանակը «ստիպված կլինի Գազայում ցամաքային գործողություն իրականացնել»։

Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Իսրայելի վրա՝ կոչ անելով հետաձգել Գազայում ցամաքային գործողության մեկնարկը և ազատ արձակել անկլավում պահվող պատանդներին: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Իսրայելը պետք է ինքնուրույն որոշում կայացնի ցամաքային գործողություն մեկնարկի մասին, իսկ Վաշինգտոնը կարող է միայն խորհուրդ տալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել