Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտական գործողությունների սկզբից զոհվել է 22 լրագրող |armenpress.am|
12:27 - 21 հոկտեմբերի, 2023

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտական գործողությունների սկզբից զոհվել է 22 լրագրող |armenpress.am|

armenpress.am: Ավելի քան 20 լրագրող պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման զոհ է դարձել: Այս մասին հայտնում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեն»:

«Հոկտեմբերի 20-ի դրությամբ առնվազն 22 լրագրող համալրել է երկու կողմից ավելի քան 4 հազար զոհվածների ցուցակները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կոմիտեն նշում է, որ մահացած 22 լրագրողներից 18-ը պաղեստինցի էին, երեքը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի: Բացի այդ, լրատվամիջոցների ութ աշխատակիցներ վիրավորվել են, ևս երեքը համարվում են անհետ կորած կամ կալանքի տակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել