Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին |armenpress.am|
19:55 - 20 հոկտեմբերի, 2023

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վաղ առավոտից հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի հրամանատարական կենտրոններին, հակատանկային հրթիռների արձակման կետերին և ստորգետնյա ենթակառուցվածքին: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել էր, որ այսօր հարվածել է նաև սահմանին մոտ գտնվող լիբանանյան տարածքին ու նաև կրակ է բացել՝ ի պատասխան Լիբանանի հետ սահմանակից իր դիրքերի վրա հակատանկային հրթիռների արձակման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել