Վաչե Տերտերյանը և Դունյա Միյատովիչը քննարկել են համայնքների զարգացման, մարդկանց իրավունքների ապահովման հարցեր
17:49 - 20 հոկտեմբերի, 2023

Վաչե Տերտերյանը և Դունյա Միյատովիչը քննարկել են համայնքների զարգացման, մարդկանց իրավունքների ապահովման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը:

Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերը: Փոխնախարարն ընդգծել է տեղական ժողովրդավարության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները։

Դունյա Միյատովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այցը նպատակ ունի հստակեցնելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների ունեցած կարիքները, խնդիրները, մարդկանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերը:

Տերտերյանը հյուրերին ներկայացրել է իրավիճակը, խոսել է կառավարության և համայնքների արդյունավետ համագործակցությունից, և այս համատեքստում կարևոր և առաջնային համարել ուշադրությունը բևեռել համայնքների հանրային կարիքների գնահատմանը:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության վայրերով ապահովելու, երեխաների դպրոց հաճախելու և կենսապայմաններ ապահովելու նպատակով Կառավարության կողմից իրականացվող ծրագրերից և Կառավարության ռազմավարությունից:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Կառավարության հաստատած օժանդակության ծրագրերը և նշել, որ Կառավարության կողմից տրվող ֆինանսական օժանդակությունը հնարավորություն է տալիս մեր հայրենակիցներին ազատ ընտրելու իրենց կեցության վայրերը: Երեխաների դպրոց հաճախելու վերաբերյալ Տերտերյանը ներկայացրել է, որ ամեն օր մոնիթորինգ է անցկացվում.  կատարված աշխատանքների արդյունքում դպրոց երեխաների հաճախելիությունը ավելանում է:

Վաչե Տերտերյանը խոսել է նաև նաև միջազգային կազմակերպությունների հետ ունեցած համագործակցությանից:

Հանդիպման ավարտին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շնորհակալություն է հայտնել իրավիճակի մասին մանրամասն քննարկում ունենալու հնարավորության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել