Բաքուն Երևանին մեղադրում է «խաղաղության գործընթացի խաթարման» համար
 |azatutyun.am|
23:03 - 17 հոկտեմբերի, 2023

Բաքուն Երևանին մեղադրում է «խաղաղության գործընթացի խաթարման» համար |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթին՝ նշելով, որ այն ցույց է տալիս, որ Հայաստանը վճռական է «խաթարելու խաղաղության համաձայնագրի հեռանկարները»։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության՝ Հայաստանը չի հրաժարվում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից»։

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ինքը Եվրոպական խորհրդարան է եկել խաղաղության ուղերձով և շարունակելու է խաղաղության օրակարգը։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Մեղրիի երկաթուղին, ավտոճանապարհ կառուցել, պարզեցնել ընթացակարգերը, ապահովել անվտանգությունը, բայց ոչ որպես արտատարածքային միջանցք։


Ադրբեջանն, իր հերթին, հայտարարել է, թե «Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը», ապա ցավով նշել, որ Երևանը դա չի կատարում։

Հայաստանի ղեկավարն այսօր նաև մտավախություն է հայտնել, որ Իլհամ Ալիևը, որ մինչ օրս չի հայտարարել 29 հազար 800 քառակուսի կիլոմետրում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, «միջանցքի» հարցը կարող է դարձնել Հայաստանի դեմ նոր հարձակման և տարածքներ գրավելու պատրվակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել