Թույլ տվեք անձամբ իմ, Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության առիթով. Փաշինյան
14:01 - 17 հոկտեմբերի, 2023

Թույլ տվեք անձամբ իմ, Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության առիթով. Փաշինյան

Թույլ տվեք անձամբ իմ, Հայաստանի Կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության առիթով և դատապարտել այդ ահաբեկչությունը և իմ զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին: Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցում Բրյուսելում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ տղամարդը կրակ է բացել Բրյուսելի կենտրոնում և երկու մարդ սպանել։ Նախնական տվյալներով` մահացածները Շվեդիայից Բրյուսել մեկնած ֆուտբոլասերներ էին, որոնք գնացել էին Բելգիայի և Շվեդիայի հավաքականների միջև ընտրական փուլի խաղը դիտելու:

Ավելի ուշ անհայտ անձը ուղիղ եթերում հայտարարել է, որ այդպիսով ԵՄ-ից վրեժ է լուծում Իսրայելին աջակցելու համար։Ականատեսների խոսքով` տղամարդու ձեռքին ԱԿ-47 ինքնաձիգ է եղել։ Նա հասցրել է թաքնվել ոստիկանությունից, նրան փնտրում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել