Պուտինն ու Ռաիսին քննարկել են Կովկասում և Գազայում ծավալվող իրադարձությունները
 |azatutyun.am|
17:04 - 16 հոկտեմբերի, 2023

Պուտինն ու Ռաիսին քննարկել են Կովկասում և Գազայում ծավալվող իրադարձությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռաիսին այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ՝ մասնավորաբար Մերձավոր Արևելքում և Կովկասում ծավալվող իրադարձությունները։ Այս մասին հաղորդել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամադ Ջամշեդին։

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին ընդգծել է, որ շարունակվող պաշարումը, կանանց և երեխաների սպանությունները և Գազայի հատվածի և դրա օրինականորեն ընտրված իշխանությունների դեմ ցամաքային հարձակումը կարող են հանգեցնել մի քանի ճակատներով ծավալվող երկարատև պատերազմի», - X (նախկին Тwitter) սոցիալական ցանցում գրել է Ջամշեդին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել