Մոդին ուրախ կլիներ Պուտինին տեսնել Հնդկաստանում. Մատվիենկո
 |armenpress.am|
13:20 - 14 հոկտեմբերի, 2023

Մոդին ուրախ կլիներ Պուտինին տեսնել Հնդկաստանում. Մատվիենկո |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հնդկաստանում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Ռուսաստանի խորհրդարանի պատվիրակությունը Մատվիենկոյի գլխավորությամբ հոկտեմբերի 12-14-ն այցելել է Հնդկաստան՝ մասնակցելու G20-ի երկրների խորհրդարանական ֆորումին:

«Ընդհանուր առմամբ գիտեք, որ ռուս-հնդկական հարաբերություններում դրական ֆոն կա՝ մեծապես մեր առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և պարոն Մոդիի փոխգործակցության շնորհիվ, ովքեր մշտական ​​աշխատանքային կապի մեջ են։ Պարոն Մոդին հայտնել է, որ ուրախ կլինի տեսնել Վլադիմիր Վլադիմիրովիչին Հնդկաստանում: Կարծում եմ, որ մենք ունենք լավ բազա և հարաբերությունների զարգացման լայնամասշտաբ հեռանկար»,- ասել է Մատվիենկոն՝ հավելելով, որ Մոդիին է փոխանցել Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։

«Պարոն Մոդին նշեց, որ շատ գոհ է, թե ինչպես է զարգանում ռուս-հնդկական համագործակցությունը էներգետիկայի, գյուղատնտեսության և շատ այլ ոլորտներում»,- ասել է Մատվիենկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել