Լինելու եմ ձեր մունիցիպալ Օմբուդսմանը. Դավիթ Խաժակյան
13:15 - 13 հոկտեմբերի, 2023

Լինելու եմ ձեր մունիցիպալ Օմբուդսմանը. Դավիթ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը հանդես է եկել հայտարարությամբ. 

«Որո՞նք են լինելու քաղաքային խնդիրների վերաբերյալ անելիքներս Անկախ այն հանգամանքից, որ ես ներկայացված չեմ լինելու Երևանի ավագանիում, համարում եմ, որ այն խնդիրները և առաջարկները, որոնք բարձրաձայնել եմ 2017 թվականից սկսած շարունակում են լինել արդիական։ Որոշել եմ շարունակել Երևանի քաղաքապետարանի գործունեության մոնիտորինգը այնպես, ինչպես դա արել եմ ընդդիմադիր ավագանու անդամի կարգավիճակում։

Ինձ համար առաջնահերթ են քաղաքային խնդիրների լուծումները, ուստի ում գործունեությունը չբխի այդ տրամաբանությունից, անդրադառնալու եմ՝ անկախ որ ուժից և ով դա կիրականացնի։

Լինելու եմ Ձեր մունիցիպալ Օմբուդսմանը»,-նշել է Խաժակյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել