Հայաստան սեպտեմբերին այցելել է 260 հազար զբոսաշրջիկ. ցուցանիշն աճել է 62 հազարով
20:14 - 09 հոկտեմբերի, 2023

Հայաստան սեպտեմբերին այցելել է 260 հազար զբոսաշրջիկ. ցուցանիշն աճել է 62 հազարով

Հայաստան 2023-ի սեպտեմբերին այցելել է 260 հազար զբոսաշրջիկ։ Տվյալը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն՝ նշելով որ այն լավագույնն է նախորդ տարիների համեմատ (2022թ.` 198 հազար, 2019թ.` 221 հազար զբոսաշրջիկ):

Աղբյուրը հավելել է, որ 2023-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 միլիոն 850 հազար զբոսաշրջիկ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել