Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ․ Սասուն Խաչատրյան |news.am|
09:13 - 30 հոկտեմբերի, 2019

Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ․ Սասուն Խաչատրյան |news.am|

news.am։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի, Սահմանադրական դատարանի թույլտվությունը հարցաքննության համար պետք չէ»,-նշեց Խաչատրյանը։

Իսկ որպես մեղադրյալ ներգրավելու մասին հարցին նա չպատասխանեց․ «Դա իրավական վեճ է, դրա մասին հիմա չեմ խոսի»։

Հրայր Թովմասյանի նկատմամաբ քաղաքական հետապնդման մասին հարցին ՀՔԾ պետը արձագանքեց․ «Ես մի քանի առիթով ասել եմ, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է, ղեկավարվում է միայն օրենքով»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել