Միրզոյանն ու Բորելը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման հետ կապված հարցեր
 |armenpress.am|
19:52 - 06 հոկտեմբերի, 2023

Միրզոյանն ու Բորելը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը մանրամասներ է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից։ X-ի իր միկրոբլոգում Բորելը գրել է, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի իրավիճակի և ավելի քան 100000 տեղահանված Ղարաբաղի հայերի կարիքների վերաբերյալ:

«Քննարկեցինք, թե ինչպես էլ ավելի ամրապնդել Հայաստանի կայունությունն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Ընդգծեցինք ԵՄ հանձնառությունը՝ հետագայում խաղաղ գործընթացին նպաստելու հարցում»,- գրել է Բորելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել