Գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում աննախադեպ ցածր է եղել. Քերոբյան

 

 |armenpress.am|
17:32 - 06 հոկտեմբերի, 2023

Գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում աննախադեպ ցածր է եղել. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում երկրորդ եռամսյակում գործազրկությունը եղել է աննախադեպ ցածր մակարդակի՝ 11.7 տոկոս:

Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Պանարմենիան էքսպո 2023»-ի շրջանակում իր ելույթում:

«Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ տնտեսությունը, այնուամենայնիվ, շատ առույգ է: Երեկ հրապարակվեցին երկրորդ եռամսյակի շատ կարևոր թվեր: Ունենք գործազրկության աննախադեպ ցածր մակարդակ՝ 11.7 տոկոս, որը պատմականորեն ամենացածր արդյունքներից մեկն է»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ առաջին կիսամյակում մոտ 27.5 տոկոսով աճել են ներդրումները՝ կազմելով մոտ 776 մլրդ դրամ: Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճ են ապահովել:

Քերոբյանն ընդգծեց, որ կառավարության կողմից իրականացվող մի շարք տնտեսական ծրագրեր ևս շատ հաջող են ընթանում: Տնտեսության արդիականացման ծրագրի ներքո արդեն մոտ 3000 ընկերություն ավելի քան 154 մլրդ դրամի նոր սարքավորումներ ու հոսքագծեր է ձեռք բերել, որը պետք  է թույլ տա ընկերություններին ավելի մրցունակ ու բարձր արտադրողական լինել: Պետությունն այս ջանքերը խոստանում է բազմապատկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել