Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում
17:45 - 05 հոկտեմբերի, 2023

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր հանդիպել եմ Գրանադայում և հրավիրել եմ նրան ելույթ ունենալու Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում»,- նշել է Մեցոլան, հավելել, որ Փաշինյանին սպասում է մի քանի շաբաթից:

Եվրախորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը Եվրամիության աջակցության կարիքն ունի։

«Հայաստանը մեր աջակցության և օգնության կարիքն ունի՝ հաղթահարելու ներկայիս հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է հազարավոր մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղը լքելու պատճառով»,- հավելել է Մեցոլան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել